Արքայազն Հարին առաջին անգամ պատասխանել է ապագա երեխաների մասին հարցին
Արքայազն Հարին բազմիցս է խոսել երեխաներ ուենալու իր ցանկության մասին, ինչն էլ տեղիք է տվել Մեգան Մարքլի ենթադրյալ հղիության մասին խոսակցությունների՝ գրում է gogetnews.info-ն:
Ինսայդերների տարածած տեղեկությունները, սակայն, այդպես էլ չհաստատվեցին: Դուբլին այցելության ժամանակ Հարին այնուամենայնիվ խոսել է ընտանեկան ծրագրերի մասին: Արքայազնին է մոտեցել տեղացի կանանցից մեկը և նրա հետ երկխոսություն սկսել:
«Իմ ամուսինը նույնպես կարմրահեր է և ինձ հինգ երեխա է պարգևել, ե՞րբ եք դուք Մեգանի հետ պատրաստվում հետևել մեր օրինակին»,- հարցրել է կինը:
Ի պատասխան՝ Հարին զարմացած ասել է. «Հինգ երեխա՞. դա չափազանց շատ է»: