Աշխարհի ամենածեր կինը նշել է իր տարեդարձը /ֆոտո/
Աշխարհի ամենածեր կինը` Միսաո Օկավանմ նշել է իր ծննդյան 116-ամյակը: Կնոջը շնորհավորելու են եկել բազմաթիվ լրագրողներ, ովքեր նրան ծաղիկներ ու իր սիրած տորթն են բերել:
Չնայած տարիքին` կինը տոնական տեսք է ունեցել եւ մի լավ ուրախացել է: Նա ասել է, որ երկար ապրելու գաղտնիքը շատ պարզ է` պետք է օրական 8 ժամ քնել եւ լավ սնվել: