՛՛Ոստիկանությունն անգործության էր մատնված՛՛
“Քաղաքացի դիտորդ” նախաձեռնության անդամները Մեդիա կենտրոնում ներկայացրին մարտի 9-ի Հայաստանի մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերլուծությունը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունը նշեց, որ Տավուշի մարզում ոստիկանությունը բացարձակ անգործության էր մատնված:
“Հերթական անգամ ականատես եղանք այնպիսի գործիքների կիրառմանը ընտրություններին, երբ իրավապահ մարմիններն անգործության էին մատնված: Հանձնաժողովի անդամները նույնպես, լրագրողներ եւ դիտորդներ կային, որոնց հաջողվեց դիմադրել”,-ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ ընտրական պրոցեսները Հայաստանում կայացած չեն:
Ինչ վերաբերում է ընդդիմության պասիվությանը, ապա տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները չեն հանդիսանում քաղաքական ուժերի օրակարգային հարց ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանության համար: Ըստ Սաքունցի, մարզերում աշխատում են քաղաքացիներ, նախաձեռնող խմբեր, որոնք ինչ-որ մեկին առաջադրում են, եւ նա հաջողության է հասնում: