23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք` բամբասող սրբեր. բաց նամակ

«Այսօր ինձ համար մի ծանր օր էր, որովհետեւ իբրեւ էջմիածնեցի, սուրբ, վեհ, ներկայանալի մի քաղաքի պարզ, բայց, միեւնույն ժամանակ, իրավունքով ու հավատքով հարուստ քաղաքացի գնացել էի Մայր Աթոռ: Նախկինում Մայր Աթոռ գնում էինք միայն մոմ վառելու կամ մի փոքրիկ աղոթք բարձրացնելու, բայց հիմա Մայր Աթոռը մի բաց թանգարան է հիշեցնում՝ խնամված, պահպանված, սիրված ու փայփայված մեր Էջմիածնեցիներիս կողմից: Մենք լավ գիտենք, որ Էջմիածնին Մայր Աթոռի գոյությունը ոչ միայն իրական քաղաքի պատկեր է տալիս, այլ նաեւ ներկայանալի է դարձնում ամբողջ աշխարհի համար, իր հնամենի կոթողներով եւ հատկապես Մայր Տաճարով: Եթե անգամ կույր լինես չես կարող չնկատել, որքան ներկայանալի է Մայր Աթոռը, ինչպե՞ս են Էջմիածնեցիները մեծ հպարտությամբ խոսում նրա մասին, իրենց երեխաներին ուղորդում այնտեղ, որպես խաղաղության օթյակ: Սա մենք ամեն օր ենք զգում եւ հասկանում ենք, թե Մայր Աթոռի ամենօրյա զարգացումը ինչպես է հարստացնում այս Սուրբ քաղաքը: Անվիճելի է, որ մի բուռ հողից Հայոց Կաթողիկոսը այն դարձրեց մի մեծ, վիթխարի անպատմելի զարդ մեր Սուրբ քաղաքում:

   Այս ապրումներով խաղաղված՝ այսօր դուրս եմ գալիս Մայր Աթոռից ու մի այլանդակ, մի անպատմելի ու զարհուրելի տեսարան, հավաքվել են ոմն մարդիկ փնթի, անխնամ, թե իրենց խոսքի, թե իրենց լկտի կեցվածքի մեջ ու ուզում են այդ մի կտոր սրբությունը հողին հավասարեցնել, ուզում են մեր մեջ կոտրել այն, ինչ տեսնում ենք ամեն օր: Սիրելի մեր բանաստեղծը ասում է՝ «գործն է անմահ», իսկ մենք ի՞նչ ենք տեսնում, ոմանց, որոնք բամբասելով՝ ցեխ են շպրտում իմ սրբությունների վրա: Ես լցվեցի բարկությամբ ուզում էի ասել՝ հե՜յ, ցուցարար կոչվածներ, դուք էջմիածնեցի չեք, դուք չգիտեք այս սուրբ հողը ինչպիսի նահատակներ է իր մեջ կրում, ինչպիսի որբերի է ծնող դառնում, դուք չգիտեք ինչ մեծ խնամքով են մարդիկ պահպանում այն, կրթվում ու սովորում այստեղ, ապրում ու արարում: Այլայլված հոգեւորականների աչքերում տեսա մեկ բան, որ իրենք զոհ են գնում ինչ որ մարդկանց բամբասող, զազրախոսություններին, ուզեցի ելենել եւ նրանց հարվածել, ասել, որ եթե օրենքը թույլ չի տալիս, ապա իմ եւ իմ քաղաքացիների արժանապատվությունը թույլատրում է նրանց ծեծելով հեռացնել այն հրապարակից, որտեղ կանգնած է մեծն Կոմիտասի արձանը:

   Դուք` բամբասող սրբեր, դուք ի՞նչ եք արել իմ քաղաքի համար, մի քար մի ծառ տնկե՞լ եք, մի կարոտյալի կերակրե՞լ եք, ձեզ կարգազուրկ են արել, որովհետեւ կորցրել եք շնորհը սիրելու եւ ձեռք եք բերել ատելություն ու թշնամանք սերմանելու ցավալի արատը: Խոստանում եմ ձեզ հաջորդիվս՝ ես եւ իմ քաղաքի բնակիչները՝ ձեզ ծեծելով կհեռացնենք մեր սուրբ քաղաքից, սա սպառնալիք չէ, սա պարզապես տեղեկություն է: Հետաքրքիր էր, որ  հրապարակից այս կողմ կանգնած էին դատարկ խոսողները ու բամբասողները, իսկ հաջորդ կողմում, որտեղ մայր Աթոռն է կանգնած է մարդու 19 տարվա կատարած գործը վեհ ու աչքին զառնող գործը: Մի՛ քանդեք իմ սուրբ քաղաքը այն արյունի ու դառնության վրա է կերտած, այն խնամքի ու սիրո վրա է կառուցած, որը ամեն օր փայփայվում է հենց իմ Կաթողիկոսի կողմից»:

Աղբյուրը՝ iravunk.com

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ