22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի կադրային նոր նշանակումները կանայք են

Անահիտ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Անահիտ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Նանե Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Նանե Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։ Իսկ Լարիսա Մադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Լարիսա Մադոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ