06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են կանայք նյարդայնանում են կապույտ գույնից

Ո՞ր գույներն ազդում են մարդու տրամադրության եւ վարվելակերպի վրա, վաղուց է հայտնի: Սակայն վերջին ուսումնասիրությունները, որոնք անցկացրել են Ժնեւի համալսարանի նյարադաբանական կենտրոնի, Սուրեյի համալսարանի եւ Լյեժի համալսարանի մասնագետները, ցույց են տվել, որ այս կամ այն գունային ֆոները տարբեր կերպ են ազդում ուղեղի աշխատանքի վրա:

Այսպես, մասնակիցներին առաջարկել են լսել ագրեսիվ եւ չեզոք զրույցներ կապույտ եւ կանաչ գույների ֆոնին: պարզվել է, որ կապույտ գույնը ուղեղի էմոցիոնալ ազդակներն է ավելացրել: Ակտիվացել են ուղեղի այն մասերը, որոնք պատասխանատու են հիշողության, հույզերի համար:

Մասնագետները եկել են եզրակացության, որ կանանց ուղեղն առավել զգայուն է կապույտի նկատմամբ: Կապույտով լի տարածքներում կանայք կարող են ավելի շուտ նեղանալ տարբեր մանրուքներից, ընդ որում, այդտեղ նրանք դժվար են կառավարում իրենց հույզերը: Մասնագետները խորհուրդ են տալիս ընկերությունների ղեկավարներին՝ գրասենյակ ընտրելիս ուշադրություն դարձնել գունային ձեւավորմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ