27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ձեռքիդ կարմիր թել կապելուց առաջ, իմացիր

Կարմիր թելի մասին, որ այդքան սիրում են կապել մերոնք , հետևելով արտասահմանյան փոփ հայտնի աստղերի կամ ռուսական բոմոնդի օրինակին, սակայն մի տարբերությամբ՝ մերոնք անում են տգիտությամբ, իսկ սրանք դիտավորյալ գիտությամբ հոգին վաճառում են սատանային:

Երուսաղեմի Գազայի հատվածի անաստված պաղեստինցիներից գնված կարմիր թել են կապում, դրանից հետո սրանք ստանում են փառք և հարստություն, օֆիսներում փողեր են հոսում մինչև որ կյանքերը փոքրանում մի բուռ շագրենի կաշի է դառնում:

Արագ հարստանում, փառքի են հասնում, նույն արագությամբ էլ վայր են գլորվում, հիվանդանում , ջահել մեռնում, կամովին գնում չարի գիրկը, սակայն սա գիտակցաբար են անում մի քանի տարվա Ջեքսոնյան հարստության ու փառքի համար:

Հիմա անցնենք մեր հայ միամորիկ երիտասարդին, հայ սերիալապաշտ մայրիկին, նրա կոֆեի բաժակ շուռ տվող հարևանուհուն, էս կարմիր թելը որ ին՞չ ես կապել, առանց գիտության: Չարի իշխանությանը այդքան մոտ մենակ հայերը կարող են կանգնել: Ախր սա հեչ էլ անմեղ օրհնած թել չէ Երուսաղեմից բերված: Սա կաբալիստական թալիսման է, որ հենց Երուսաղեմում պաղեստինցիները վաճառում են Քրիստոսից հրաժարվողների համար: Սա հատուկ կաբալիստական ծեսով, քրմի միջոցով է պատրաստաված, իսկ կաբալան էզոթերի- թեոսոֆիկ գիտություն է լի դիվապաշտական օկուլտ մագիական ծեսերով, ունի սատանայական բնույթ:

Քեզ պե՞տք է այդպիսի օգնությունը, որի համար շատ թանկ ես վճարելու առողջությամբդ, ապա կյանքովդ: Եթե պետք է, շարունակիր կարմիր թել կրել, միայն թե գիտությամբ հանձնվիր չարին, ոչ թե տգիտությամբ: Սա իմիջիայլոց մեր ազգին շատ է հարիր…

Աննա Ավետիսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ