Կոմայից դուրս գալուց հետո երեխան պատմել է մորը, որ տեսել է Հիսուս Քրիստոսին
Հյուսիսային Կարոլինայից մի կին գիրք է գրել, որում մանրամասնորեն նկարագրում է ավտովթարի հետևանքները, որի զոհ է դառնում իր ամուսինը, իսկ տղան հազիվ է փրկվում: Տղան պնդում է, որ ինքը մահացել է հետո են բժիշկները նրան վերադարձրել կյանք:
Լենդոն Ուիթլին 8 տարեկան էր, երբ այդ վթարը տեղի ունեցավ: Դա պատահել է 1997 թվականի հոկտեմբերին: Բժիշկների խոսքերով` նա երեք անգամ մահացել է. առաջին անգամ` վթարի վայրում, երկրորդ անգամ` շտապ օգնության մեքենայում և երրորդ անգամ` հիվանդանոցում:
Յուրաքանչյուր անգամ բժիշկներին հաջողվում է նրան կյանք վերադարձնել, բայց մինչ կարթնանար, Ուիթլին պատմել է, որ անդրշիրիմյան կյանքում է եղել: Նա տեսել է «ոսկե դարպասները», Հիսուսին, հրեշտակներին և իր ընտանիքի մահացած անդամներին: Ուիթլիի մայրը` Ջուլի Քեմփը, հիշում է պահը, երբ փորձել է իր 8-ամյա որդուն ասել, իր հայրը մահացել է:
Նա հարցրել է.«Լեդոն, դու գիտես, թե որտե՞ղ է քո հայրը», իսկ տղան պատասխանել է.
«Այո՛, ես գիտեմ: Ես նրան երկնքում եմ տեսել»: Այնուհետև նա կատարեց ևս մեկ զարմանալի հայտարարություն.
«Նա նայեց ինձ և ասաց»: Այստեղ նա կանգ առավ և շարունակեց.
«Օ՜, մայրիկ ես մոռացա քեզ ասել, որ տեսել եմ քո երկու ուրիշ երեխաներին»:
«Սկզբում ես չհասկացա, թե ինչ է նա ասում, իսկ հետո հիշեցի, որ մինչև Լենդոնի ծնվելը ես երկու երեխա էի վիժել: Մենք երբեք նրա ներկայությամբ չէին քննարկել այդ ամենը: Նա չգիտեր, որ մենք երկու երեխա ենք կորցնելը մինչև իր ծնվելը»,- պատմում է կինը: Լենդոնը նաև ասել է, որ ինքն այդ երեխաներին ընդունել է որպես հարազատ եղբայր և քույր:
«Ես գիտեի, որ նրանք իմ հարազատ եղբայներն են` չնայած ոչ ոք նրանց մասին ինձ չի պատմել: Պարզապես գտնվելով երկնքում` դուք ձեր մասին ամեն ինչ հասկանում եք»,- ասել է նա: Ավտովթարի արդյունքում Ուիթլին այժմ 23 մետաղական մասնիկներ ունի գլխում և նրա ձախ աչքը կուրացել է:
Նա հույս ունի, որ իր սեփական փորձը կօգնի ուրիշ մարդկանց հավատ ձեռք բերել:
«Ես պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, որ Հիսուսն իրական է, կա դրախտ, հրեշտակներ և հետևենք Աստվածաշնչին, ապա կյանքն ավելի լավը կդառնա»,- վստահեցնում է Լենդոնը:
Աղբյուրը՝ goodinfo24.ru