Չինական սոցկայքում առողջ երեխային վաճառքի են հանել
Չինաստանի Հունան նահանգում 6 մարդ է ձերբակալվել, որոնք WeChat սոցկայքի միջոցով 9․2 հազար դոլարով նորածին տղայի են վաճառքի հանել։ Այս մասին հաղորդում է inkstonenews.com-ը։
Հունիսի կեսերին նրանք գրառում են հրապարակել, որտեղ «շահագրգիռ անձանց առաջարկել են առողջ երեխայի գնել»։ «Ցանկացած մարդ, որը ցանկանում է նրան գնել, թող հնարավորինս շուտ Հունան գա»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում մեկ կին կա։
Երեխայի մայրը փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն՝ նա կամավոր և անվճար տալիս է երեխային՝ հույս հայտնելով, որ «որդեգրող ծնողները նրան բարությամբ կվերաբերվեն»։