Մեգան Մարքլին արգելել են
Արքայազն Հարիին և Մեգան Մարքլին արգելել են ուտել սխտոր պարունակող ուտեստներ՝ պաշտոնական այցերի և ճամփորդությունների ժամանակ,– գրում է Express պարբերականը։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, նման միջոցներ կիրառվում են թագավորական ընտանիքում՝ բերանի տհաճ հոտից խուսափելու համար։
Պարզվել է նաև, որ Եղիսաբեթ II թագուհին ատում է սխտորը և արգելում է այն ուտեստների մեջ ավելացնել։ «Մենք երբեք սխտորով կամ մեծ քանակությամբ սոխով ուտեստներ չենք պատրաստում։ Թագուհին դա երբեք թույլ չի տա»,– պատմել է Բուքհինգհեմյան պալատի շեֆ–խորարար Դարեն Մաքգրեյդին։
Ինքը՝ Մեգան Մարքլը, պատմել է, որ իր ամենասիրած ուտեստներից մեկը «Հավով ֆիլիպինյան ադոբոն է». այն շատ սխտոր է պարունակում, բայց ճամփորդությունների ժամանակ ստիպված է դրանից հրաժարվել։ Սակայն Սասեքսի դքսուհին իրավունք ունի այն տանը պատրաստել, երբ պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն։