Հակառակորդի զինուժի տեղաշարժերն ազդում են մեր հոգեբանական վիճակի վրա. Թեւան Պողոսյան
Հայաստանի անվտանգության խնդիրը պետք առաջին պլանում լինի: «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին, ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:
բանախոսը նշել է, որ ապրիլից սկսած Ադրբեջանը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական շփման գծում , այլեւ Նախիջեւանի հատվածում է ակտիվություն է ցուցաբերում. «Զորքերի ակտիվ տեղաշարժեր, հատուկ ջոկատայիններին րոպեն մեկ առաջ բերել -հետ տանել… Հայկական ԶՈՒ-երը փորձում են հետեւել, զգոնություն պահպանել, բայց պետք է հասկանանք, որ այս բոլոր գործողություններն ազդում են մեր հոգեբանական վիճակի վրա եւ մենք մեր խոսքով ու գործով պետք է ցույց տանք, որ մեզ վախացնելը հեշտ չի լինելու եւ , որ մենք պատրաստ ենք լինելու ցանկացած սցենարի», -կարծիք է հայտնել Թեւան Պողոսյանը:
Անդրադառնալով հակառակորդի կողմից ՊԲ անօդաչու սարքի խոցմանը Թեւան Պողոսյանն ասել է, որ չպետք է վախենալ, պետք է ճիշտ հաշվարկ ունենալ եւ ներքին կյանքում անվտանգության խնդիրը միշտ բարձր պահել: «Որքան Ադրբեջանը զգա, որ որեւէ բանում առավելություն չունի, այնքան չի գնալու սադրանքների, որ վայրկյանին զգաց, որ առավելություն ունի, անպայման գնալու է սադրանքների եւ կապ չունի, թե Հայաստանում ինչ իրավիճակ է լինելու»,-նշել է Թեւան Պողոսյանը: