Հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմաններում, հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:
«Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչընդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարեւոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ եւս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը եւ, միաժամանակ, ինչպես առ այսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում եւ ցամաքում»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: