Լյուբով Ուսպենսկայան պատմում է իր հայաստանյան կյանքի մասին /վիդեո/
Ռուսական շանսոնի հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի 60-ամյակի կապակցությամբ ռուսական “Առաջին ալիքը” նրան նվիրված վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է “Ես գիտեմ մենության գաղտնիքը”:
Հայաստանյան իր կյանքի մասին պատմելու համար Ուսպենսկայան ստեղծագործական թիմի հետ միասին ժամանել էր Հայաստան:
Երգչուհին ֆիլմում մանրամասն պատմում է հայաստանյան իր կյանքի մասին, նկարագրում, թե ինչպես է այստեղ ապրել ու աշխատել: Ուսպենսակայան խոսել է նաեւ Հայաստանից իր հեռանալու մասին` ասելով, որ ուղղակի պետք էր առաջ գնալ, իսկ Հայաստանում նա հնարավորինս ամեն ինչ արել էր: