Կան սադրանքներ, պետությունը աշխատում է. գեներալ Մանվելի որդին ասուլիս է հրավիրել
Էջմիածնի քաղաքապետի, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը հաստատեց տեղեկությունը, որ իրենց առանձնատանը ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացնում։ «Նորմալ է, կան սադրանքներ, պետությունը աշխատում է, պետք է զսպել թե մեզ, թե մյուս կողմին», – հայտարարել է Կարեն Գրիգորյանը։ Նա ասել է, որ նույն գործունեությունը կատարվել է նաեւ մյուս կողմի նկատմամբ։ «Երկու կողմում էլ ԱԱԾ-ն էլ, քննչականն էլ աշխատում են, պետությունը ցույց է տալիս, որ ի վիճակի է պաշտպանել ժողովրդին», – հայտարարել է նա։
Հիշեցնենք, Էջմիածնում վերջին օրերին կրքերը բորբոքված են: Այստեղ հայտնի հեղինակություն Դոն Պիպոյի նախաձեռնությամբ հանրահավքներ են տեղի ունենում գեներալ Մանվելի դեմ: