27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն այս հարցում սատարելու է Փաշինյանին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆետ Ասքերովի վերջին հայտարարությանը: «Սա մտահոգիչ եւ դատապարտելի հայտարարություն է, որը կարծում եմ պետք է արժանանա համանախագահների խստագույն գնահատականին, որովհետեւ Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակը, եթե արդեն շատ հստակ խոսում է պատերազմը վերսկսելու մասին, սա դատապարտելի է»,- շեշտել է Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Զիյաֆետ Ասքերովը հայտարարել էր, որ Ադրբեջանն իրավունք ունի ազատագրելու «իր տարածքները» ռազմական ճանապարհով: Նա նշել էր, որ Ադրբեջանն այդ «իրավունքն ունի ՄԱԿ-ի կանոնադրության և իր օրենսդրության համապատասխան»: Շարմազանովը կրկնել է՝ համազգային հարցերում Հանրապետականի համար չկա իշխանություն եւ ընդդիմություն տարանջատումը եւ իրենք այնպես, ինչպես իշխանություն եղած ժամանակ էին պայքարում Արցախի հարցի արդար, հայանպաստ լուծման համար, այնպես էլ հիմա՝ որպես ընդդիմություն, շարունակելու են պայքարել Արցախի հարցի խաղաղ կարգավորման համար:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ անցած տարի Զիյաֆետ Ասքերովին պատասխանել է ՌԴ պետդումայում եւ եւս մեկ անգամ կրկնեց. «Թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե Հայաստանում Արցախի միջազգային ճանաչման գործում կարող է լինել որեւէ քաղաքական ուժ, այդ թվում մեր քաղաքական ուժը, որ հետընթաց արձանագրի : Ինչպես իշխանությունում էինք պայքարում Արցախի հարցի արդարացի լուծման համար, այնպես էլ հիմա սատարելու ենք իշխանություններին բոլոր բանակցություններում, որպեսզի նա կարողանա լավագույնս պաշտպանել Արցախը: Մենք բոլորս Արցախի անվտանգության երաշխավորն ենք, Արցախի հարցը սրբագույն հարց է մեզ համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ