06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտպանության նախարարությունը և կառավարությունը պարտավոր են ստուգել դա

«Արցախի հետ կապված շատ բաներ պետք է փոխվեն: Պաշտպանական և քաղաքական համակարգերը պետք է աշխատեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այս մասին ասաց  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանի խոսքով՝ զինվորի հետ կապված բոլոր համակարգերը պետք է բերել իդեալական վիճակի: Նա ասաց, որ Արցախի բանակը հիմա ունի ամեն ինչ պատշաճ մակարադակով Արցախի պաշտպանությունը իրականացնելու համար, և հավելեց, որ եթե որևէ բան պակաս է, ապա դա գալիս է Հայաստանի պաշտպանության համակարգում առաջացած խոչընդոտներից.                             «Պետք է անհապաղ պարզել այդ խոչընդոտները»,-ասաց նա:

 Մանուչարյանի  պարզաբանմամբ՝ այդ խոչընդոտները տարբեր բնորոշումներ կարող են ունենալ, բայց  ներկայիս պաշտպանության նախարարությունը և կառավարությունը պարտավոր են ստուգել այդ խողովակները,  գտնել այդ խոչընդոտները և վերացնել դրանք. «Արցախի ամեն  մի թուլություն բերելու է նրան, որ Ալիևի հետ խոսողների արգումնետները ավելանալու են»:

Առավել մանրամասն տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ