«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում»
«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում»,-այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի ապագա մարզպետ Կարեն Համբարձումյանը:
«Եկել ենք՝ էդ բոլոր խնդիրներին լուծում տալու: Ոչ մի խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է, կկարգավորվի», – նշեց նա:
Հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջնային գործը՝ Համբարձումյանը պատասխանեց. «Սյունեցու արժանապատվությունը վերականգնելը»:
Հիշեցնենք, Կարեն Համբարձումյանը Սիսիանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուն էր: