25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր կառավարությունը պետք է սկսի փոխհատուցման քաղաքականություն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետի Մովսես Արիստակեսյանը  նոր կառավարության առաջարկած  ծրագիրը բավականին խոստումնալից համարեց:

« Կառավարության ծրագրում հիմնավորապես ամրագրված է այն թեզը, որ սա կարճաժամկետ  ժամանակաշրջանի համար է գրված, մինչև կիրականանան նոր՝ ազատ և արդար ընտրություններ»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝  սա ցանկությունների և բարի հեքիաթների ծրագիր չէ,  ինչպես ասում են շատերը. «Այս ծրագրի համար պետք չէ արձանագրել արդյունքային ցուցանիշներ: Երբ որոշ պաշտոնյաներ խոսում են արդյունքային ցուցանիշների մասին, ապա պետք է նախ ներկայացնեն նախկին ղեկավարության վերջին տարիերի ընթացքում ցույց տված արդյունքները»:

Հիշեցնենք, ՀՀԿ-ից նոր կառավարության ծրագիրը որակել են որպես՝ կենացների, բարի ցանկությունների ժողովածու: Կուսակցության խոսնակը նշել էր, որ ՀՀԿ-ն 7,5 տոկոսանոց տնտեսական աճով է իշխանությունը փոխանցել նոր կառավարիչներին, մինչդեռ վերջիններիս ծրագրում որեւէ թիվ ֆիքսված չէ: 

Ըստ Արիստակեսյանի՝ այս ծրագրում անպայման պետք է փոխվի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը արդեն 10 տարվա վաղեմություն ունի:

Անդրադառնալով մյուս առաջարկներին, Արիստակեսյանն ասաց, որ ծրագրում նշելով ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու հարցը, իշխանությունները պետք է հայտարարեն, մի կարևոր կետ, այն է՝ նշել, ցեղասպանության արդյունք հանդիսացող  հայրենազրկման, տարածքային, ժողովրդագրական, տնտեսական,  սոցիալական կառույցների համար փոխհատուցման քաղաքականություն սկսելու մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ