26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քրեական գործ ընդդեմ Նորակերտի ղեկավարի

Դեռևս մայիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգման նպատակով Արմավիրի մարզի դատախազություն էր ուղարկել «Hetq.am» լրատվական կայքում դրա նախօրեին հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը:

Մարզի դատախազի համապատասխան գրությամբ վերջինս ուղարկել էր ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով:

Բացի այդ, Արմավիրի մարզի դատախազություն է ուղարկվել նաև ՀՀ տարածքային նախարարի մայիսի 21-ի գրությունը և դրան կից Նորակերտ համայնքի բնակիչների դիմում-պահանջը՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվող վերը նշված նյութերին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար:

Նախապատրաստված նյութերով բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Նորակերտ համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել Նորակերտ համայնքին:

Նախապատրաստված նյութերի հիման վրա մայիսի 29-ին ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ