19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հարցի կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները. ԱԳՆ

«Հարցի կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները, և բնական է՝ մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է առաջին հերթին մեր շահերի և նպատակների արտահայտությունը նորից, որի հիմքում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 Հարցին, թե գործնականում հնարավոր է Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել, արտգործնախարարը պատասխանեց. «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը դա վերներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում»։

Նա նշեց, որ կարևորագույն խնդիր է բանակցությունների դինամիկան պահպանելը։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ