25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախը հո՞ ճամպրուկ չէր, որ այդքան հեշտ կորչեր. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դառը իրականությունն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ԼՂՀ նախագահի պաշտոնից հանելով ու Հայաստանում իրեն ենթակա բերելով, ցանկանում էր Ռոբերտ Քոչարյանին հանել բանակցային գործընթացից, բայց ոչ Արցախը, մինչդեռ արդյունքում Քոչարյանն էլ, Տեր-Պետրոսյանին գահընկեց անելով, Արցախին հանեց բանակցային գործընթացից: Ահա, թե ինչպես կորավ Արցախը բանակցային գործընթացից: 

Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ասում է՝ ես չեմ կորցրել, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կորցրել: Երկրորդի գրասենյակը առաջին նախագահին մեղադրում է լկտի ստի մեջ՝ թե դու ես կորցրել: Երրորդ նախագահը լռում է, թեպետ լավ գիտի, թե ով է կորցրել, ու նրա փոխարեն իր Պնախարարն է հայտարարում, թե չգիտենք՝ կորել է, թե չի կորել, Հայաստանը այդ ամենի հետ կապ չունի, հակամարտության կողմ չէ, ու Արցախը ինչպես կորել է, այնպես էլ թող գտնվի ու նստի բանակցային սեղանի շուրջ:

Իսկ եթե լուրջ՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահներ ջան, Քոչարյանի ասած՝ Արցախը հո՞ ճամպրուկ չէր, որ այդքան հեշտ կորչեր, ու դուք 25 տարի իրար մեղադրեիք, թե ով է այն կորցրել: Բա լավ, հասուն պապիկներ եք. եթե գտնում եք, որ դա կործանարար քայլ էր, ինչո՞ւ այդ դեպքում ոչ մեկդ քայլ չեք անում պարզելու, թե ով կորցրեց ճամպրուկը…

Իսկ երկրորդ նախագահի գրասենյակին մի խորհուրդ կտամ. հերթական հաղորդագրությունում այս կամ այն նյութի հղում տալու փոխարեն ցուցադրեք 2003թ. Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան հեռուստաբանավեճը, որի ընթացքում, ի պատասխան Դեմիրճյանի տեսակետի, թե բանակցություններին պետք է մասնակցեն Արցախն ու Հայաստանը, Քոչարյանը հակադարձեց՝ ոչ, Հայաստանը պետք է բանակցի Արցախի ու իր փոխարեն: Ահա և Քոչարյանի ինքնախոստովանությունը, թե ո՞վ և ե՞րբ կորցրեց ճամպրուկը: Հետևաբար, ձեր հաղորդագրություններով միայն միամիտներին ու նոր սերնդին կխաբեք: Դուք արդեն ասել եք, թե ով է կորցրել ճամպրուկը, ըհ, Արցախը:

Քոչարյան-Դեմիրճյան 2003թ. հեռուստաբանավեճից դիտեք 23:08-ից՝ Պետրոս Ղազարյանի հարցից հետո, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հիմնավորում, թե ինչո՞ւ Հայաստանը պետք է բանակցի Արցախի փոխարեն: Դառը իրականությունը այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ԼՂՀ նախագահի պաշտոնից հանելով ու Հայաստանում իրեն ենթակա բերելով, ցանկանում էր Ռոբերտ Քոչարյանին հանել բանակցային գործընթացից, բայց ոչ Արցախը, մինչդեռ արդյունքում Քոչարյանն էլ, Տեր-Պետրոսյանին գահընկեց անելով, Արցախին հանեց բանակցային գործընթացից: Ահա, թե ինչպես կորավ Արցախը բանակցային գործընթացից: 

Սա ողբերգական դրամա է, որտեղ Տեր-Պետրոսյանը, գիտակցելով ղարաբաղյան խաղաքարտի զորությունը, ուզում էր Քոչարյանին զրկել այդ խաղաքարտից, իսկ վերջինս էլ կրկին լավ մանալով, թե ինչ զորավոր է խաղաքարտը, բացառեց, որ Արցախում իր իրավահաջորդը երբևէ այդ խաղաքարտը տնօրինի: Տուժեց Արցախը, տուժեցինք մենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ