25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեխայիս կորցրած մանկության համար ո՞վ է պատասխան տալու. «Սարի թաղի» գործով կալանավորվածի կին

«Մենք արդեն ծայրահեղ ծանր վիճակում ենք ու ոչինչ չենք հասկանում: Դատերը անընդհատ հետաձգվում են, իսկ իմ ընտանիքի համար մի րոպե սպասումն էլ ահավոր է: Ամուսինս էլ չի դիմանում: Ի՞նչ է լինելու էս ամենի վերջը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:

Հուզված կինը նշեց, որ ամուսինը քաղբանտարկյալ չի համարվում, սակայն կատարվածը ինչ-որ կերպ կապվում է քաղաքականության հետ:

«Դուստրս երազում է, որ այս ամենը ավարտվի: Նրա մանկության հեքիաթը դարձավ մեր բողոքի ցույցերը:Երեխայիս կորցրած մանկության համար ո՞վ է պատասխան տալու»,-նշեց Լալա Բերնեցյաննը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ