17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Իրադրությունը հարաբերական կայուն է, Ադրբեջանի զինտեխնիկան գտնվում է խորքում. Լեւոն Մնացականյան

Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել՝ որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի` սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Նա տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին Արցախի պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է:

«Այսօրվա շարժերն ուղղված են միայն առաջնային գծում հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների առօրյայի ապահովմանը եւ ոչ ավելին»,- նշել է Լեւոն Մնացականյանն՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում:

Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից վերջին օրերին պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի եւ մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ