Սոս Ջանիբեկյանը սիրած աղջկա համար մերկացել է
Սիրո գեղեցիկ տոներին ընդառաջ Fnews.am- ը մի քանի թեմատիկ հարցեր ուղղեց դերասան Սոս Ջանիբեկյանին:
-Ինչե ՞ր կանեք հանուն սիրելիի:
-Ամեն ինչ:
-Իսկ ո ՞րն է եղել ամենամեծ հետաքրքիր անակնկալը, որն արել եք հանուն սիրո:
-Շատ են եղել, հիմա փորձեմ մեկը հիշել: Մի անգամ արդեն վերելակից ամբողջությամբ մերկ դուրս եմ եկել մտել եմ մի աղջկա տուն, չգիտեմ որ հանդիպումն էր` առաջին, թե հինգերորդ, բայց նոր էինք հանդիպում:
– Սերը կնոջ համար կյանք է, իսկ տղամարդու համար կյանքի մի մասնիկ միայն: Համաձա ՞յն եք այս աֆորիզմի հետ:
-Դա, իհարկե շատ ինդիվիդուալ է, բայց կարելի է փոխել` սերը կնոջ համար կյանք է, տղամարդու համար մի մասնիկ, իսկ կինը տղամարդու համար մի կյանք է:
-Գրքերի հերոսուհիներից իդեալական կերպար կա՞ Ձեզ համար:
-Փոքր իշխանուհին:
-Չեմ մտաբերում նման հերոսուհու:
-Դե եթե Փոքրիկ իշխան կա, Փոքրիկ իշխանուհի չի լինի ՞: Բայց, եթե լուրջ նման կերպար, ամեն դեպքում, չկա:
-Ձեր սիրտը դեռ ազա ՞տ է:
-Իմ սիրտը ամեն վայրկյան լցվում և դատարկվում է և սպասում եմ, որ գա այն օրը, երբ կլցվի ու այդպես էլ կմնա:
Զառա Ղազարյան
Աղբյուր` Fnews.am