Լևոն Բարսեղյանին կալանավորեցին
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեյանը քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով: Բարսեղյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու դրանց ժամանակ բռնություն գործադրելը», ինչպես նաև 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»: