Հղի կինը վարերթի է ենթարկել ամուսնուն, ով հրաժավել է ընտրել Միթ Ռոմնիին
Ամերիկյան Արիզոնա նահանգում հղի կինը ջիփով վրաերթի է ենթարկել ամուսնուն, ով հրաժարվել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր ձայնը տալ Միթ Ռոմնիին:
27-ամյա Գիլբերտ Հոլի Սողոմոնն արդեն ձերբակալված է: Տուժողը` 36-ամյա Դենիել Սողոմոնը, հոսպիտալացվել է եւ այժմ ծայրահեղ վիճակում է, գրում է “Korrespondent.net”-ը: Նա հասցրել է հայտնել իրավապահ մարմիններին, որ իր կինը ալկոհոլ կամ թմրանյութ չի օգտագործել, պարզապես նա “հղիության 6-րդ ամսում է”:
Ընտանեկան վեճն սկսվել է Օբամայի առողջապահական ծրագրի պատճառով: Կինն ամուսնուն մեղադրել է քաղաքական անտարբերության մեջ եւ ակտիվորեն բացատրել է նրան, որ գործող նախագահի վերընտրվելը բացասաբար կազդի իրենց ընտանեկան բյուջեի վրա:
Նշենք, որ Արիզոնայում Օբաման հաղթել էր Ռոմնիին` 200 հազար ձայնի առավելությամբ: