Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա. Առավոտ
Վրացական «Կվիրիս պալիտրա» պարբերականի հետ զրույցում քաղաքագետ Մամուկա Արեշիձեն ուշադրություն է հրավիրել Բաքվում մայիսի 12-ին նախատեսվող «Վերադարձնենք Ղարաբաղը» կարգախոսով ակցիայի վրա: Նրա կարծիքով՝ դրանից հետո Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա, որը իր մեջ վտանգներ է պարունակում նաեւ Վրաստանի համար: «Դա վտանգավոր է նաեւ մեզ համար, քանի որ ուղղակի կամ անուղղակի կերպով մենք կներքաշվենք այդ գործընթացում: Ռուսաստանը պարտադիր կերպով կցանկանա օգտագործել մեր տարածքը ռազմական բեռներ տեղափոխելու համար… Եթե նման բան իսկապես տեղի ունենա, դա կլինի շատ ավելի լայնածավալ հակամարտություն, քան նախորդ հարյուրամյակի 90-ականներին… Իրավիճակը կարող է բարդանալ նաեւ օկուպացված տարածքներում (Աբխազիա եւ Հարավային Օսիա], բայց չի բացառվում, որ Ռուսաստանը ուղղակիորեն հարձակվի Վրաստտնի վրա»,- ասել է փորձագետը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: