19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Բրիտանուհուն բանտարկել են ինքն իրեն վիրավորելու համար

Մեծ Բրիտանիայում 24-ամյա Միշել Չեպմանը Facebook-ում մի քանի կեղծ էջեր է ստեղծել իր խորթ ծնողների անուններով ու սկսել ինքն իրեն վիրավորող սեռական բնույթի հաղորդագրություններ ուղարկել:

Ապա աղջիկը դիմել է ոստիկանություն եւ ասել, որ ծնողներն իրեն վիրավորում են: Սկզբում ոստիկանները ձերբակալել են Միշելի խորթ ծնողներին, սակայն շուտով պարզել են, որ էջերը բացված է եղել Միշելի համակարգչից:

Նրանք ազատ են արձակել աղջկա խորթ ծնողներին, իսկ ահա Միշելին ձերբակալել են եւ 20 ամսվա ազատազրկման դատապարտել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ