90-ամյա նախկին նախագահի կինը բաժանվում է նրանից` դավաճանության համար
Լեհաստանի նախկին նախագահ, գեներալ Վոյցեխ Յարուզելսկու կինը նրան մեղադրել է դավաճանության մեջ ու պատրաստվում է բաժանվել ամուսնուց: Բարբարան եւ Վոյցեխը ամուսնացել են 53 տարի առաջ, սակայն 84-ամյա կինն ասում է, որ եթե իր 90-ամյա ամուսինը չխզի սիրուհու հետ իր կապերը, ինքն անմիջապես կամուսնալուծվի:
Բարբարայի կարծիքով` ամուսինն իրեն դավաճանում է 50-ամյա մի կնոջ հետ, ով իրենց տան աշխատողն է եղել: