15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Համասեռականների իրավունքների ջատագովները կազմակերպել են բողոքի ցույցեր՝ Սոչիի օլիմպիական խաղերի նախօրեին

Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերի նախօրեին համասեռականների իրավունքների ջատագովները աշխարհի բազմաթիվ վայրերում կազմակերպել են ակցիաներ՝ արտահայտելով իրենց բողոքը Ռուսաստանում ընդունված հակահամասեռական օրենքի կապակցությամբ, տեղեկացնում է “Ամերիկայի Ձայնը”:
 
Համասեռականների իրավունքների պաշտպանները հավաքներ են անցկացրել բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և Սանկտ Պետերբուրգում:
 
Երուսաղեմում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները վանկարկել են “Հոմոֆոբիան ահաբեկչություն է” կարգախոսը:
 
Համասեռականների իրավունքների ջատագովները փորձում են համոզել Սոչիի օլիմպիադան հովանավորող ընկերություններին քննադատության ենթարկել Ռուսաստանում ընդունված օրենքը, որով արգելվում է դեռահասների շրջանում այսպես կոչված «համասեռական քարոզչության» տարածումը:
 
ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը հովանավորող “AT&T” ընկերությունն արդեն իսկ դատապարտել է Ռուսաստանում գործող օրենքը՝ “հասարակության բազմազանության համար վնասակար” անվանելով այն:

Աղբյուր` amerikayidzayn.com

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ