Ինչո՞ւ Զարուհին չի միանում Նիկոլին.Փոստանջյանը Գյուրիում էր/ֆոտո/
Երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Գյումրիում երթ անցկացրեցին՝ շարժվելով կենտրոնական փողոցներով ու գյումրեցիներին կոչ անելով միանալ իրենց: «Ընդվզում» վանկարկելով ու միացման կոչերով նրանք քայլում էին փողոցներով, նաև նշելով, որ հաղթանակը մոտ է, պետք է պայքարել: Զարուհի Փոստանջյանին ուղեկցում էին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ու Ռուբեն Հախվերդյանը։
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները երթով շարժվեցին դեպի Թատերական հրապարակ, որտեղ էլ Հանրապետական կուսակցության պատգամավորների նկարներն էին ներկայացնում, ովքեր ըստ նրա մեղավոր են երկրի նման վիճակի համար: Իսկ վերջում էլ վառեցին այդ նկարները;
Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց, որ պատրաստվում են ժողովրդին դուրս հանել փողոց, փակել միջպետական ճանապարհները՝ դրանով հայտնելով իրենց անհամաձայնությունը երկրում տիրող իրավիճակին ու իշխանությանը: «Քաղաքական գործընթացները մտնել են մի նոր փուլ, որը կոչվում է բռնազավթման հավերժացում», -այսպես է բնորոշում իր քայլը «Երկիր Ծիրան»-ին:
«Գյումրին պետք է ոտքի կանգնի, Կապանը պետք է ոտքի կանգնի, եթե մենք կենտրոնանաք միայն Երեւանում,կդառնանք թիրախ իշխանության համար, իսկ եթե տարբեր քաղաքներում միավորվենք եւ ընդվզենք, չեն կարողանալու մեզ ճնշել: Սա կուսակցական պայքար չէ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն ինչը սկսվել է Երեւանում, տարածվի հանրապետության բոլոր քաղաքներում, սա պետք է դառնա ազգային ազատագրական շարժում»,-ասաց Զ. Փոստանջյանը: :
Իսկ թե ինչու «Երկիր Ծիրանի»-ին չի միանում Նիկոլ Փաշինյանին կամ հետագայում պատրաստվում է միանալ, Զարուհի Փոստանջյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի դրվագ է ազգային ազատագրական շարժման մեջ, կարող է լինել այդ դրվագը, կարող է ընդհանրապես չլինել և նրանով չի պայմանավորված մեր ազգային ազատագրական շարժումը, ո՛չ ինձանով, ո՛չ Նիկոլով, ո՛չ ինչ-որ մեկով, սա պետք է լինի այնպիսի շարժում, որ մեր ազգի բոլոր հատվածները ընդգրկվեն, պայմանավորված չէ անձով»։