26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում ԱՄՆ-ի ընկալումը ռոմանտիկ է եւ ջերմ. դեսպան

Հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում հատուկ ջերմությամբ, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Վաշինգտոնում «Դիվանագետ» հանդեսի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«ԱՄՆ-ի ընկալումը Հայաստանում եզակի է եւ ռոմանտիկ՝ հաշվի առնելով հազարավոր ամերիկացի միսիոներներին, ովքեր, կարելի է ասել, փրկեցին հայ ազգը Ցեղասպանությունից հետո: 150,000 հայ որբեր փրկվել էին Սիրիայի անշունչ քարանձավից», – նշել է դեսպանը:

Նրա խոսքով, Վաշինգտոնն իր կողմից միշտ ըմբռնումով է մոտեցել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշմանը Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ: Ընդհանրապես, հայերը գլոբալ ժողովուրդ են եւ Երեւանը վարում է բազմավեկտոր քաղաքականություն՝ չսահմանափակվելով մեկ ուղղությամբ:

«Մեր նպատակն է կառուցել կայուն, Արեւմտյան, լիբերալ, ժողովրդավար հասարակություն», – նշում է դեսպան Հովհաննիսյանը:

Հավաքվածներին հատկապես հետաքրքրում էին Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնց բացակայությունն, ըստ դեսպանի, տարածաշրջանային զարգացման հիմնական խոչընդոտն ու Հայաստանի համար անվտանգության խնդիր է:

«Երբ 26 տարի առաջ Հայաստանը դարձավ անկախ երկիր, այն առնչվեց անվտանգության կարեւոր մարտահրավերի. 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը, որը վերականգնվեց պատմական Հայաստանի փոքր մասնիկի վրա, կանգնեց դեմ առ դեմ 80-միլիոնանոց Թուրքիայի առջեւ՝ մի պետության, որը մեկ դար առաջ ծրագրում էր վերացնել հայ ազգը, իսկ այժմ փակ է պահում սահմանը Հայաստանի հետ եւ չի ճանաչում պատմական պատասխանատվությունը, չի ճանաչում Ցեղասպանության սարսափը», – նշեց դեսպանը:

Քննարկման կազմակերպիչ «Դիվանագետ» հանդեսի խմբագիր Վիկտոր Շիբլը նշում է, որ Վաշինգտոնի քաղաքական վերնախավի համար կարեւոր է հասկանալ Հայաստանի պատմությունն ու քաղաքականությունը. «Հայաստանը դարավոր պատմություն ունեցող կարեւոր երկիր է, որը Միացյալ Նահանգներում ունի հսկայական հայ համայնք»:

Քննարկմանը ներկա Սերբիայի դեսպան Ջերջի Մատկովիչն ընդգծում է՝ սա իր այցելած վերջին ամիսների լավագույն քննարկումն էր: Հատկապես դեսպանին հետաքրքրել էր հայ եւ սերբ ժողովուրդների նմանությունը. «Մեր պատմությունն ու ազգերը շատ մոտ են միմյանց. Սերբերն ու հայերը սերտ բարեկամներ են: Մենք նույնպես դարեր շարունակ ծանր պայմաններում ենք եղել, սակայն, նույնպես հաղթահարել ենք դժվարությունները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ