25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գառնիի տաճարի տարածքում հյուրանոց են ցանկանում կառուցել

Զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը և Գուսան Հայկազունը չեն ողջունում Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելը: Այս մասին նրանք նշեցին այսօր լրագրողների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով դրա վերաբերյալ լուրերին:

Վահե Լորենցն ասաց, որ հերթական անգամ մեր մշակութային արժեքները ոտնահարում են և ամեն ինչ բիզնեսի վերածում: Նա նշեց, որ եթե Գառնու տաճարը դիտարկում են որպես բիզնես, ապա այդ դեպքում ինչու մյուս քրիստոնեական արժեքներին ևս այդպես չեն վերաբերվում, օրինակ՝ Մայր Աթոռին:

Բացի դրանից, նա ներկայացրեց ևս մի մտահոգություն, որը վերաբերում է հուշարձանների պաշտպանության կոմիտեին: «Վերջերս Գառնիում իբրև թե Արշակունիների զինանշանն են տեղադրել բաղնիքի մոտակայքում, սակայն իրականում Արշակունիների զինանշանի հետ կապ չունեցող ինչ-որ մի բան են տեղադրել՝ բրոյլեր հավեր հիշեցնող:

Իրականում Արշակունիների զինանշանը երկգլխանի արծիվն է:  
Դա ուղղակի «տնազ» է, այլանդակություն է, ոչ մասնագիտական մոտեցման արդյունք  է, երբ ամեն ինչի նայում են դոլարի գույնի պրիզմայով»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ