26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ-ում ուռուցքային հիվանդության մոտ 70% աճ ունենք․ ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան

Ապրիլի 9-12-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու են երկու գիտագործնական կոնֆերանսներ՝ «Քաղցկեղի ախտորոշման և բուժման ներկայիս չափանիշներ» և «Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ» խորագրով, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Գերմանիայի և Ավստրիայի 11 պրոֆեսորներ:

Կոնֆերանսները կազմակերպված են Գերմանիայի Մյունսթերի համալսարանական կլինիկայի և ԵՊԲՀ միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում: ԵՊԲՀ և Մյունսթերի միջև համագործակցության շրջանակներում 2016 և 2017թթ. ընթացքում մասնագիտական կատարելագործման նպատակով Մյունսթերի կլինիկա են մեկնել 6 բժիշկ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր բացման խոսքում նշել է , որ այս օրերին կայանալիք կոնֆերանսները խիստ կարևոր են՝ հաշվի առնելով կոնֆերանսների թեմաները և Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի սուր անհրաժեշտությունը։ Նրա տեղեկացմամբ՝ կոնֆերանսների ընթացքում գերմանացի և ավստրիացի պրոֆեսորները կներկայացնեն քաղցկեղի ժամանակակից  ախտորոշման արդի խնդիրները, այս ուղղությամբ ձեռքբերումները և այլն։

«Այսօր մեր գործընկերները բացարձակ պարզ և ժամանակակից լեզվով պետք է ներկայացնեն իրենց հաջողությունները և ազնվորեն խոստովանեն նաև իրենց առջև ծառացած խնդիրները։ Ամբողջ աշխարհում ուռուցքաբանությունը հանդիսանում է լրջագույն առողջապահական խնդիր, որը, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, փաստացի պատճառ է դառնում ամբողջ աշխարհում 20 տոկոս մահերի ։ Մեր երկրում ևս այս խնդրի պատճառով շատ են մահանում և փաստացի երկրորդ տեղում են քաղցկեղի հետևանքով մահացությունը»,- նշում է Արմեն Մուրադյանը։

Միջոցառմանը ներկա ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը հույս է հայտնել, որ այս երեք օրերի ընթացքում հնարավոր կլինի կիսվել խնդիրներով, լսել նորությունները և նոր մոտեցումներ.

«Ուռուցքաբանությունը կոնկրետ մեր երկրում ունի բազմաթիվ խնդիրներ։ Ցավոք սրտի, Հայաստանում գրանցվում է բավականին մեծ աճ և վերջին 20 տարիների ընթացքում մենք ունենք ուռուցքային հիվանդության մոտավորապես 70 տոկոս աճ:

 Դրա հետ մեկտեղ մենք ունենք մեծ խնդիր` մահացության հետ կապված»,- նշել է  Արմեն Տանանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում ուռուցքների 40-45 տոկոս դեպքերը հայտնաբերվում են 3-րդ, 4-րդ փուլերում, որն էլ ավելի շատ մահացության է բերում։ Չնայած, ըստ նրա՝ այսօր ՀՀ-ում կան քաղցկեղը վերապրած 40 հազար մարդ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ