23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դիանա Գրիգորյանի հուզիչ շնորհավորանքը

Մայր, չորս տառ, չորս տառի մեջ մի ամբողջ հավերժություն, զգացողությունների մի ամբողջ անբացատրելիություն: ՄԱՅՐ` …ամենաքնքուշ, ամենաբարի, ամենաուշադիր, ամենաանհանգիստ, ամենա-ամենա-ամենա սիրուն բառերի հոմանիշ, շնորհավոր տոնդ, առողջ եղիր, որ մենք էլ առողջ լինենք, երջանիկ եղիր, որ մենք էլ երջանիկ լինենք, ժպտա, ժպտա ու անդադար ժպտա, որ մենք էլ այլևս դատապարտված լինենք ուրախությամբ: ՄԱՅՐ ամենակարող, որ դիմանում ես ամեն տառապանքի, ամեն դժվարության, սակայն քո մի կախարդական ժպիտի ներքո կարողանում ես թաքցնել ու սնել զավակներիդ քո քնքշությամբ ու ուշադրությամբ: ՄԱՅՐ եղիր միշտ, միշտ, որ մենք էլ մեզ մանուկ զգանք ու մշտապես վայելենք մեր չարությունների արդյունքում ծնված քո բարկությունը, չէ որ դա ևս երջանկություն է, վայեյել ՄՈՐ բարկությունը…Շնորհավոր Մայր և թող աշխարհիս երեսին բոլոր Մայրերը պարուրված լինեն սիրով զավակի, ուշադրությամբ զավակի և որ ամենակարևորն է Ներկայությամբ զավակի:

Մենք ապրում ենք ՁԵԶՆՈՎ:

Դիանա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ