Ղարաբաղը վերադարձնելու քարոզչությունը կոշտանում է. Առավոտ
Ադրբեջանում ապրիլի 11-ին սպասվող նախագահական ընտրություններին ընդաոաջ՝ ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունները եւ կազմակերպում են զանգվածային բողոքի երթեր, որոնց ժամանակ հնչում են հակահայկական կոչեր: Այս մասին երեկ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ սոցիալական խնդիրներին ու կոռուպցիային առնչվող կոչերից բացի՝ ցույցի ժամանակ պարզվել են «դատապարտեք հայկական ահաբեկչությունը», «վերադարձրեք Ղարաբաղը», «չենք զիջի Ղարաբաղը ոչ մեկին» գրություններով պաստառներ: «Նախընտրական շրջանն ակտիվորեն օգտագործվում է հակահայկական քարոգչության համար: Նման կոչերը թեեւ հնչում են վերահսկվող ընդդիմության կողմից, բայց ձեռնտու են նաեւ իշխանություններին»,- նկատեց Տաթեւիկ Հայրապետյանը: Նրա դիտարկմամբ՝ ընտրություններից հետո Ադրբեջանում «Ղարաբաղը վերադարձնելու» քարոզչությունն ավելի կկոշտանա՝ ստանալով պահանջատիրական բնույթ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: