Ռուսական սերիալների դերասանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մանկապղծության համար
Ռուսական սերիալների դերասան Մուխտար Հուսենգաջիեւը 22 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մանկապղծության եւ մանկական պոռնոյի տարածման համար։ 53-ամյա դերասանը Դաղստանից է, հայտնի է այնպիսի ֆիլերից, ինչպիսիք են «Վերջին Մոհիկյանը», «Կուլագինն ու գործընկերները» եւ այլն։
Բացի այդ, Հուսենգաջիեւը գինեսի գրքի ռեկորդակիր է, նա ճանաչվել է աշխարհի ամենաճկուն մարդը։ Նրան նաեւ մարդ-օձ են անվանում։
Քննությունը պարզել է, որ դերասանը 2012-2015 թվաաններին բռնաբարել է իր ծանոթների ու բարեկամների մանկահասակ երեխաներին։ Բացի այդ, նա սիրավեպեր է սկսել միայնակ մայրերի հետ, որպեսզի հնարավորություն ունենա ավելի մոտ գտնվել նրանց երեխաներին։