26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն Ադրբեջանի ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ապրիլի 2-ին այրված հայտարարությունը։

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ Բալայանը նշել է. «Հայտարարությունը ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով. դպրոցի բակում երեխայի սպանությամբ, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով, դիակների խեղումներով, իրենց տան մեջ տարեցների խոշտանգմամբ ու սպանությամբ: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ոչ միայն այս զազրելի ոճրագործությունների իրականացման, այլև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր տեղի ունեցած հայկական կոտորածների համար։ Բաքուն փորձում է դրանցից խուսափել սովորական դարձած ստի ու կեղծիքի միջոցով:

Ակնհայտ է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն է այն ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության, որ Ադրբեջանը 30 տարիներ ի վեր իրականացնում է Արցախի ժողովրդի հանդեպ` փորձելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման միջոցով ճնշել նրանց ինքնորոշման, ազատ ապրելու ու արարելու միջազգային իրավունքով ամրագրված անքակտելի իրավունքը:

Բաքուն շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, նաև հրաժարվելով իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումները` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմնավորվածությունները, շարունակաբար խախտելով 1994-95թթ.-ի ռազմական գործողությունների և կրակի դադարեցման մասին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված եռակողմ, անժամկետ համաձայնագրերով իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Դրա վառ օրինակն էր երկու տարի առաջ հենց այս օրը Արցախի դեմ սանձազերծած Ադրբեջանի նոր ագրեսիան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ