Քիմ Քարդաշյանն իր նոր կոսմետիկ շարքի շնորհանդեսին ներկայացել է Versace-ից շքեղ զգեստով /ֆոտո/
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին երեկույթ է կազմակերպել իր նոր կոսմետիկ արտադրանքի թողարկման կապակցությամբ, որը նա ստեղծել է իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ համագործակցության արդյունքում։
Քիմը երեկույթին ներկայացել է մոր՝ Քրիս Ջենների հետ։ Քիմը կրել է Versace-ից շքեղ զգեստ։ Ընդհանուր առմամբ, հյուրերը հիմնականում սեւ հագուստով են եղել։