19 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գրեթե բացառվում է անակնկալության գործոնը. Բակո Սահակյանի խորհրդականը պատերազմից

Երբ մենք խոսում ենք «ապրիլյան դասերի» մասին, պետք է հաշվի առնել, որ դա պետական բոլոր կառույցներին է վերաբերում, որովհետեւ միայն առաջին հայացքից է դա կապված ուժային կառույցների հետ: Այս մասին «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ պետական ողջ ապարատն իր հստակ գործառույթներն ունի ինչպես համեմատաբար խաղաղ, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ 2016-ից հետո մոտեցումների վերանայում է եղել:

Ըստ մեր զրուցակցի՝ ապրիլյան մարտական գործողություններն ընդգծեցին մեր բացերն ու առավելությունները, խոցելի տեղերը, ինչի ուղղությամբ վերջին 2 տարիներին հսկայական աշխատանք է տարվել:

«2016-ի ապրիլից հետո մեծ աշխատանք տարվեց մեր հետախուզական հնարավորությունների ընդլայնման համար, ինչն այլեւս գրեթե բացառում է անակնկալության գործոնը: Մեր խնդիրն է հակառակորդի գործողությունները, շարժերը մշտապես պահել կանխատեսելիության դաշտում եւ ըստ անհրաժեշտության կանխել մեր անվտանգությանը սպառնացող ցանկացած գործընթաց»,-նշել է Տ. Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ