26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ատոմակայանի փակումը` որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեցին ուշագրավ զեկույց՝ նկարագրելով այն բոլոր բացասական հետեւանքները, որոնք հնարավոր են Ատոմակայանի փակման դեպքում:  Բանախոսներն ընդգծեցին, որ այն նախևառաջ ազգային անվտանգության սպառնալիք է:

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն ընդգծեց, որ արդեն մի քան տարի է, ինչ արևմտյան երկրների դեսպաններն ու չինովնիկները հանդես են գալիս հայկական ԱԷԿ-ը փակելու, և այն փոխարինելու անհրաժեշտության հայտարարություններով:

«Նմանատիպ վերջին հայտարարությունը հնչել է այս տարվա փետրվարին (https://news.am/rus/news/433776.html): ԱՄՆ-ի դեսպանը բազմիցս ասել է, որ նրանք պատրաստ են 8 մլրդ դոլար ներդնել երկրի էներգետիկայի մեջ ԱԷԿ-ի փակվելու դեպքում (http://armrus.info/archives/29152)», – ասաց Ա. Ղուկասյանը:

 Նույն ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ նշեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերութան մասին փաստաթղթի ստորագրումից հետո պարզ դարձավ, որ Արևմուտքը շարունակում է հայկական իշխանությունների վրա ճնշում գործադրել և Հայաստանի շահերի հաշվին իրականացնել իր արտաքին քաղաքականության խնդիրները:

«Սա ակնհայտորեն արտացոլվում  փաստաթղթի մի կետում, որտեղ ասվում է, որ երկիրը պետք է աստիճանաբար անցնի էներգիայի այլընտրանքային աղբյուրների և փակի Մեծամորի ԱԷԿ-ը: Փաստաթղթում առկա է «Էներգետիկ համագործակցություն` ներառյալ ատոմային անվտանգություն» վերնագրով գլուխ, որում նշվում է, որ համագործակցությունը պետք է ներառի Մեծամորի ատոմակայանի փակումը և գործունեության կասեցումը», – տեղեկացրեց Ծ. Կոստանյանը:

Բանախոսների գնահատմամբ՝ այս ամենը հաշվի առնելով՝ պետք է  հնարավորինս շուտ մշակել պլան ԱէԿ-ին փոխարինող այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծման համար:

Լրագրողական հարցին ի պատասխան, թե արդյոք կան մասնագիտական այլ կարծիքներ՝ վերոնշյալ պնդումների վերաբերյալ, Ա. Ղուկասյանը հիշեցրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքն, ում գնահատմամբ սա վառ ապացույցն է, որ Արևմուտքը հետաքրքրված չէ հայկական էներգիայի զարգացմամբ:

«2006թ-ին՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, հայտարարվել էր մրցույթ նոր ատոմակայան կառուցելու համար: Սակայն ոչ ոք չցանկացավ ստանձնել այդ գործը: Եթե Ռուսաստանը չստանձներ ատոմակայանի հետագա շահագործումը, ապա այն կդադարեր գործել դեռ 2016թ-ին: Հայտնի է, որ Հայաստանի ավելի քան 40% էլեկտրաէներգիան ապահովում է ԱԷԿ-ը, որի փակումը կարող է հանգեցնել ամենավատ հետևանքների», – Վ. Հարությունյանի տեսակետը մեջբերելով՝ շեշտեց փորձագետը:

            Ծ. Կոստանյանն էլ անդրադարձավ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի տեսակետին, ում կարծիքով Հայաստանում այսօր չկան այլընտանքային էներգիայի աղբյուրներ, որոնք ունակ կլինեն փոխարինել ԱԷԿ-ին:

            «Տնտեսագետը համարում է, որ նմանատիպ էներգիայի աղբյուրներ ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային տնտեսությունում՝ լինի արևային, կինետիկ, թե այլ, այսօր հնարավոր չէ ստեղծել: Վ. Խաչատրյանը կարծում է, որ ատոմակայանի փակման պայմանն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի դիրքերի թուլացմանը», – մեջբերեց Ծ. Կոստանյանը եւ հավելեց, որ տնտեսագետը չի բացառում, որ ԱԷԿ-ի փակումը կենթարկի երկիրը էներգետիկ ճգնաժամի, քանի որ առանց ատոմային էներգիայի Հայաստանի էներգետիկ համակարգում կձևավորվի բացասական բալանս:

Ընդ որում՝ ռուս փորձագիտական շրջանակները եւս կիսում են հայ փորձագետների կարծիքները: Այս առումով Ա. Ղուկասյանը ասուլիսի ժամանակ մեջբերեց նաեւ ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինի տեսակետն այն մասին, որ ԵՄ չինովնիկները ճնշում են գործադրում Հայաստանի ղեկավարության վրա՝ԱԷԿ-ի շահագործումը դադարեցնելու նպատակով: Եվ այս ամենն այն դեպքում, երբ ԱԷԿ-ն ապահովում է երկրի 40% էլեկտրաէներգիան, որի փակման դեպքում Հայաստանը 20-30 տարով հետ կմղվի:

«Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանի համաշխարհային լիդերությունն ատոմային էներգետիկայում ձեռք չի տալիս իր մրցակիցներին: Հիմնական ընկերությունները, որոնց շահերը լոբինգ են անում Արևմտյան քաղաքական գործիչները, որպես այլընտրանքային ռուսական Ռոսատոմին, հանդիսանում են ամերիկյան, իսկ այժմ Ճապոնական Westinghouse ընկերությունը, ինչպես նաև ֆրանսիական Électricité de France и AREVA ընկերությունները», – նշեց Ա. Ղուկասյանը:

Ամփոփելով փորձագիտական տեսակետները՝ Ծ. Կոստանյանը նկատեց, որ էներգետիկայի ոլորտում բոլոր հեղինակավոր փորձագետները միաձայն խոսում են այն մասին, որ այսօր ատոմային թլեյտրաէներգիային այլընտրանք դեռ գոյություն չունի, իսկ գործող էներգիայի աղբյուրներն ունակ չեն տալ այնպիսի ծավալներ, որոնք թույլ կտան հրաժարվել ատոմային էներգիայից: Իսկ Ա. Ղուկասյանը որոշակի փակագծեր բացեց. «ԱՏԷՄԻԳ-ը բազմիցս հայտարարել է, որ հայկական ԱԷԿ-ը լիովին համպատասխանում է անվտանգության բոլոր կանոններին և գտնվում է կայուն վիճակում: Արևմուտքն այդ մասին քաջատեղյակ է, բայց շարունակում է պնդել իրենը: Արևմուտքի դիրքորոշումը նույնն էր և Լիտվիայի դեպքում, երբ ԵՄ-ն խոստացել էր ֆինանսավորել Իգնալիան ԱԷԿ-ի փակումը, իսկ հետո  փոխհատուցել փակումը` կառուցելով նոր էներգետիկ համակարգ երկրում: Սակայն պատմությունն ավարտվեց նրանով, որ ԱԷԿ-ի շահագործումը կասեցվեց, իսկ նոր էներգետիկ համակարգ չմշակվեց, և այսօր Լիտվան ստիպված է գնել գազ երեք անգամ ավելի թանկ արտաքին շուկայից»:

Բանախոսները լրագրողների խնդրանքով անդրադարձան նաեւ ԱՄՆ դեսպանի խոստումներին այն մասին, որ ԱՄՆ-ն 8 մլրդ դոլար կներդնի հայկական էներգետիկայի մեջ:

«Ոչ միայն ԱՄՆ դեսպանը, այլ նաև եվրոպական չինովնիկների շարունակական հայտարարությունները Մեծամորի ԱԷԿ-ի փակման շուրջ մի նպատակ ունեն՝ դուրս հանել Ռուսաստանին որպես ատոմային էներգետիկայի համաշխարհային առաջնահերթությունից: Ռուսաստանի համաշխարհային առաջնորթությունն այս ոլորտում վաղուց ձեռնտու չէ արևմտյան մրցակիցներին, որոնք ակտիվորեն լոբինգ են անում ամերիկյան (իսկ այժմ ճապոնական) Westinghouse, ինչպես նաև ֆրանսիական Électricité de France” և “AREVA ընկերությունները», – նշեց Ա. Ղուկասյանը եւ հայտնեց, որ Հիլլարի Քլինթոնի լոբինգի շնորհիվ Westinghouse ընկերությունը Ռոսատոմից վերցրել է բուլղարական Կոզլոդուեի ԱԷԿ-ի պրոեկտի կառուցումը:

Եզրափակելով թեման՝ բանախոսները ներկայացրեցին իրենց ուսումնասիրության հիմնական եզրակացությունները՝ դրանց անդրադառնալով կետ առ կետ: Այսպիոսով՝

Եվրամիությունը և ԱՄՆ-ն փորձում են առաջ քաշել իրենց արտաքին քաղաքականության խնդիրները Հայաստանի շահերի հաշվին` պահանջելով փակել Մեծամերի ԱԷԿ-ը:

Արևմուտքի նպատակը ոչ թե հայկական էներգետիկայի զարգացումն է, այլ փոխարինելը Ռուաստանի առաջնորդությունը՝ համաշխարհային ատոմային էներգետիկայի ոլորտում:

Արևմտյան չինովնիկների մշտական հայտարարությունները հայկական ԱԷԿ-ի ոչ ապահով լինելու մասին բացարձակ սուտ է, քանի որ ԱՏԷՄԻԳ-ը բազմիցս հաստատել է այն փաստը, որ ԱԷԿ-ը համապատասխանում է անվտանգության բոլոր չափանիշներին:

Հայաստանի էներգիայի 40%-ը ապահովում է ԱԷԿ-ը, և դրա փակումը կարող է հանգեցնել երկրի 20-30 տարի հետ մղվելուն:

Այլընտրանքային էներգիայի աղբյուրները չեն կարող փոխարինել ԱԷԿ-ին և տալ նմանատիպ ծավալներ:

Եթե Ռուսաստանը չշարունակեր ստանձնել ԱԷԿ-ի շահագործումը, ապա այն կփակվեր 2016թ-ին:

Հայաստանը պետք է հաշվ առնի Լիտվայի փորձը և չխաբնվի, ինչպես խաբնվեց Լիտվան և փակեց իր ԱԷԿ-ը, իսկ այսօր ստիպած է գնել երեք անգամ ավելի թանկ գազ արտաքին շուկայից:

 

«Հայաստանը չպետք է տրվի Արևմուտքի սադրանքներին, իսկ հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ Մեծամորի ԱԷԿ-ը ազգային անվտանգության կարևոր ուղղություններից մեկն է», – ասուլիսի վերջում զգուշացրեց Ծ. Կոստանյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ