Տավուշեցի փոքրիկ Դավիթը իր երգով հուզեց բոլորին/տեսանյութ/
«Դավիթը խոսելուց առաջ երգել է, բայց այդպես էլ որևէ մասնագետի մոտ երգի դասեր չի ստացել: Մեր տանը՝ ինքն իր համար երգում է, երգերը ինքն է ընտրում: Երբեք չի կաշկանդվում հանդիսատեսի առաջ երգելուց և երազում է երգիչ դառնալու մասին, բայց դէ աշխարհից կտրված ապրում ենք ու չգիտեմ երբևէ հնարավորություն կունենամ երեխուն ավելին տալու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի Գարուն Խաչիկյանը:
Գարունը երկու անչափահաս զավակների մայր է և ինքն է հոգում որդիների կարիքները: Ծառայում է զորամասում և շարունակ մտածում տղաների կրթության մասին:
«Համեստ երեխեք են իմ տղաները: Իրենք իրենց սովորում եմ, տան գործերով զբաղվում: Ես էնքան հպարտ եմ, որ Դավիթս 8 պատվոգիր ունի: Մրցույթների անունները չեմ հիշում, բայց Օպերայի բեմից էլ երգել է: Հիմա էլ պատրաստվում ենք հանրապետական մրցույթի: Երևան եմ բերելու…»,-անթաքույց հպարտությամբ պատմում է Գարուն Խաչիկյանը:
Օրեր առաջ 12 ամյա Դավիթ Ավալյանը երգեց սահմանապահ Չորաթան գյուղի երեխաների համար: Նրա բոլոր երգերը հայրենիքի ու սահմանի մասին են: Այս երգում էլ հնչում էր չորաթանցի զոհված հրամանատար Արթուր Ուդումյանի անունը:
Մանրամասները՝ տեսանյութում: