15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը ներկայացնում է

«Մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ունեցել ենք հատվածներ, երբ միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 12-15 աստիճանով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Վերջինս նշեց, որ ծառերի ծաղկման հետ զուգահեռ՝ ցրտահարությունների մեծ վտանգ կար, որովհետև մարտ ամսին շատ հաճախ են լինում ցուրտ օդի ներխուժումներ. «Բայց, ի ուրախություն մեզ, մենք չունեցանք ցուրտ օդի ներթափանցում, այլ հակառակը օդի ջերմաստիճանը վերջին օրերին բարձրացավ։ Բայց Հայաստանում ցրտահարության վտանգը պահպանվում է մինչև ապրիլի 25-ը ներառյալ, այսինքն՝ մենք ունեցել ենք տարիներ, որ նույնիսկ ապրիլի 24-25-ին  օդի ջերմաստիճանն ընդունել է բացասական արժեքներ, և ունեցել ենք ցրտահարություն։

Բայց եթե մարտն արդեն շրջանցում ենք, թևակոխում ենք ապրիլ, ապա ըստ օրերի՝ ցրտահարության հավանականությունը փոքրանում է։ Այսինքն՝ մարտ ամսին ցրտահարության հավանականությունն ավելի մեծ է, քան ապրիլին։ Առաջիկա 5 օրերի համար վստահ կարող եմ ասել, որ հանրապետության հովտային գոտիներում ցրտահարություն չի սպասվում»։

Ապրիլ ամսին օդի ջեմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, ամբողջ հանրապետության տարածքում տեղումները կանխատեսվում են նորմայից ավելի:

«Տեղումները շատ կլինեն նորմայից, որոնք քիչ թե շատ կմեղմեն այդ սակավաջրության վտանգը։ Բայց քանի որ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, այսինքն՝ լինելու է այնպիսի ապրիլ, որը բնորոշ է մեր կլիմայական պայմաններին, ապրիլը նման կլինի այս տարվա մարտին։ Մենք մարտին ունեցել ենք ապրիլ ամսվա ջերմային ֆոն»,-ասաց նա։

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետն ասաց, որ հովտային գոտիներում ապրիլ ամսին ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +22 +24 աստիճանի սահմաններում, գիշերային ժամերին՝ +8 +10 աստիճանի սահմաններում. «Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +3 +8 աստիճանի սահմաններում, ցերեկային ժամերին՝ +15 +20 աստիճանի սահմաններում։ Լոռիում և Տավուշում ցերեկային ժամերին սպասվում է՝ +24, իսկ գիշերը՝ +8 +10 աստիճան տաքություն։ Ամենատաքը կլինի Սյունիքի հատվածը, որտեղ ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +25 +27-ի սահմաններում, իսկ գիշերային ջերմաստիճանը կլինի +10 +15։ Նույնը՝ նաև մայրաքաղաքում․ ամսվա ընթացքում կգերակշռեն +20 +22 ցերեկային ջերմաստիճանները, +10 +12 գիշերային ջերմաստիճանները»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ