Ադրբեջանական կայքը` հայ “դիվերսանտի” մասին /ֆոտո, վիդեո/
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանի լուսանկարներն ու տեսանյութ` նրան հայ “դիվերսանտ” հռչակելով: Երկրի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ նա դիվերսանտ է:
Ադրբեջանական մի շարք կայքեր, սակայն, հեգնել են այս տեղեկատվությունը:
“Ադրբեջանական լրատվական գործակալությունները լավ կլինի սովորեն աշխատել առանց նման ոճի։ Հապա այս դիվերսանտին նայեք։ Լուսանկարներին ավելացնելու ոչինչ չի մնում”,-գրել է haqqin.az-ը` հղում անելով հայկական կայքերին` գրելով, որ 77-ամյա Մամիկոն Խոջայանը հոգեկան խնդիրներ ունի, գրանցված է դիսպանսերում։