15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ իրենց մկանները» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նշեց՝ վերջին զորավարժություններով ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ իրենց մկանները։

«Առաջին անգամ զորավարծությունների ընթացքում նրանք ասպարեղ հանեցին 25 հազար հետևակային, սա շատ լուրջ թիվ է, նրանք այս անգամ զորավարժությանը մասնակից դարձրեցին նաև 205 տանկ, այս առումով միգուցե աննախադեպ էր: Այսպես ազերիները ցանկանում են ցուցադրել, թե իրենք ինչի են ընդունակ: Հայտնի է, որ զորավարժություն անողն իր վերջին ուժերը չի ներդնում այդ զորավարժություններում, ուրեմն մենք պետք է հաշվարկենք, թե լայնամասշտաբ գործողությունների ժամանակ մեզ ինչ է սպասում», – ասաց Եղիազարյանը։
Բանախոսը նշեց՝ վստահ է ՝ եթե ապրիլին փոփոխություն լինի, և նոր ուժեր գան, նոր վարչապետ ունենանք, մենք կարող ենք խուսափել պատերազմից:

«Այդպես եմ կարծում, որովհետև այս բանակցային գործընթացներ կոչվածը վերջին 10 տարվա ընթացքքում ուղղակի փակուղի է մտել, չկա այն բարի կամքը, որը կբերի երկու ժողովուրդներին որոշակի մի հանգրվանի… Միշտ հակված եմ մտածելու, որ ղարաբաղցին պատրաստ է պատերազմի․ թշնամին այդքան հեշտ չի կարող ինչ-որ բան անել, բայց և այնպես պետք է զգոն լինենք, որովհետև դեպքերը կարծես թե այլ կերպ են զարգանում», – նշեց Եղիազարյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ