Ամերիկացուն ձերբակալել են ֆեյսբուքում արած “լայքի” համար
Ռադիոլրագրող Մեմֆիս Տադեուսին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա նախկին կնոջ կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութը “լայք” է արել:
Նախկին կնոջ հետ ամուսնալուծության ընթացքում կինը հասել էր նրան, որ դատարանը արգելել էր Մեմթիսին որեւէ կերպ շփվել կնոջ հետ:
Եվ ահա նախկին ամուսնու կողմից “լայքը” կինը գնահատել է իբրեւ շփում սկսելու միջոց եւ ոստիկանություն դիմել:
Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, ով ավելի ուշ բաց է թողնել 1 000 դոլարի դիմաց: