15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե. օրակարգում Արցախի խնդիրներն են

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՀԱԿ-ի աշխատանքը ազգային տարբեր խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին վերաբերող հարցերը մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հետ սերտ փոխգործակցությունը միմիայն կամրապնդվի՝ օրինակելի որակելով կազմակերպության ազգանվեր գործունեությունը:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ղեկավար կազմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը՝ ուղղված Արցախին սատարմանը, համազգային կարեւորագույն խնդիրների լուծմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը` հույս հայտնելով, որ ապագայում եւս աշխատանքները կշարունակվեն նույն եռանդով եւ արդյունավետությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ