16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ալիևը «գլխացավանքից» խուսափեց

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վտանգ է տեսնում արցախյան հարցում ապրիլյանի դեպքերի կրկնության այն պարագայում, երբ Ադրբեջանում արտահերթ ընտրություններ են լինելու, իսկ Հայաստանում էլ վարչապետացման հարցերով են զբաղված: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Արտաքին քաղաքական իմաստով Ալիևը արտահերթ ընտրություններ հայտարարելու կարիք չուներ, բայց եթե սա չաներ, ընտրությունները լինելու էին աշնանը, ընդդիմությունը աշխուժանալու էր, գլխացավանք էր լինելու, ինչն էլ ձեռնտու չէր ոչ մեկին»,-նկատեց նա:

Վերջինս նշեց, որ նման կերպ Ալիևը կարող է իշխանությունը պահել իր ձեռքերում: Նա հավելեց, որ հաշվի առնելով, թե վերջին շրջանում որքան զենք է ձեռք բերել Ադրբեջանը, կարելի է նույնիսկ պնդել, որ աշնանը նրանք կարող են գնալ էսկալացիայի: «Սակայն ապրիլյան պատերազմում էլ մեր բանակն ապացուցել է, որ խնդիր չունի, բարձրության վրա է եղել»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ