29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեսադաշտ են բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունները

«Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ կողմ են քվեարկելու պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենց առաջարկությունը հանձնաժողովը նորից քննարկի: «Դա մեր հետևողական մոտեցումն է, որ հանձնաժողովները քննարկման փուլում քաղաքական ուժերը պետք է մասնակցություն ունենան, մասնավորապես ընդդիմությանը պետք է վերապահվի նման իրավասություն»,-իրենց մոտեցումը բացատրեց Ռուստամյանը:

«Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը նկատեց, որ իրենք էլ են կողմ քվեարկելու, սակայն վերապահում ունեն, որ եղած մի շարք մտահոգություններն ու բացերը փարատվեն, հակառակ դեպքում երկրորդ ընթերցման ժամանակ դեմ կլինեն: 

96 ձայնով որոշումն ընդունվեց: 

Հիշեցնենք, որ ինչպես նշել էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, էական փոփոխություններ են իրականացնում: Ըստ նրա՝ մի կողմից մրցակցության օրենսդրությունը նոր Սահմանադրության պահանջներին է համապատասխանեցվել, մյուս կողմից էլ համապատասխանեցվել ԵԱՏՄ և ԵՄ մրցակացության կանոնները և սկզբունքները: Շաբոյանի խոսքով՝ մրցակցության օրենսդրությամբ բարձրացվում է մրցակցության մարմինների կարգավիճակը: «Օրենքում հստակ ամրագրվում է՝ հանձնաժողովն անկախ ինքնավար մարմին է հանդիսանում: Բացի այդ պատասախանատվության միջոցների կիրառման մեխանիզմներ են սահմանվում, դրանք արդիականացվել են և համապատասխանացվել միջազգային չափանիշներին»,-նկատել է Շաբոյանը:
 
Շաբոյանը նշել էր, թե կարևոր է նաև, որ օրենսդրական փաթեթով հանձնաժողովի տեսադաշտ են բերում պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունները: Օրենսդրական նոր սահմանումներ են մտցվել, մասնավորպես «գների չհիմնավոր բարձրացում», «գների չհիմնավոր նվազեցում», «խտրական պայմանների կիրառում» և այլն:
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ