14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մխիթարյանը հոգեբանական խնդիրներ ունի

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապշատպան Հենրիխ Մխիթարյանը անկեղծացել է, որ Գերմանիայի առաջնության շրջանում ինքը որոշակի հոգեբանական խնդիրներ է ունեցել: Նա նշել է, որ Գերմանիայում բավական դժվար է տրվում հաղթանակը: 

՛՛Ես հաճախ եմ զրուցում թիմի գլխավոր մարզչի Յուրգեն Կլոպի հետ: Վերջերս խոսել եմ նրա հետ նաեւ հավաքի ժամանակ: Նա ինձ խորհուրդ է տալիս ազատվել ավելորդ լարվածությունից, որը ես ինքս եմ ստեղծում:

Անկեղծանում եմ, որ ես ինքս չեմ խաղացել այնպես, ինչպես պլանավորել էի: Բայց երկրորդ շրջանում ավելի լավ կխաղամ: Իմ կարծիքով, ես կբարելավեմ իմ բոլոր խաղային որակները՛՛,-նշել է Մխիթարյանը:

Ի դեպ, հունվարի 21-ին Հենոն կդառնա 25 տարեկան: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ